Մանուել Լոկատելի. «Ես ցանկանում եմ մնալ «Յուվենտուսում»»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին հայտարարել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու ցանկության մասին։

Ինչպես հայտնի դարձավ շաբաթվա սկզբին, «ծեր սինյորայի» ղեկավարությունը պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել մինչև 2028 թվականը։

Լոկատելլին խոսել է պայմանագիր կնքելու իր մտադրության մասին.

«Ես ցանկանում եմ մնալ «Յուվենտուսում», հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ կերկարաձգեմ պայմանագիրը»,- իտալացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ինսայդեր Նիկոլո Շկիրան։

Մանուել Լոկատելին ներկայացնում է թուրինյան թիմը 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։