Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է տեղափոխվել Անգլիա։
Չնայած գերմանացի ֆուտբոլիստի բազմիցս հայտարարություններին այն մասին, որ մտադիր է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում»՝ շշուկները կան, որ նրան անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբներից մի քանիսը հնարավոր է գնեն:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, Կրոսը, ում գործող պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է մրցաշրջանի ավարտին, հետաքրքրում է մի քանի թիմերի՝ «Չելսիին», «Մանչեսթեր Յունայթեդին», «Մանչեսթեր Սիթիին» և «Նյուքասլին»։