Վինիսիուս Ժունիոր. «Ջուդ Բելինգհեմն անհավանական է»

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը բարձր է գնահատել Ջուդ Բելինգհեմի խաղը։

Անգլիացի կիսապաշտպանը դարձավ շաբաթ օրը կայացած Էլ-Կլասիկոյի հերոսը՝ նրա երկու գոլերը «Ռեալին» կամային հաղթանակ պարգևեցին (2:1):

20-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրած 13 խաղում արդեն խփել է 13 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

«Բելինգհեմն անհավանական է, նա միշտ առանցքային դեր է խաղում: Նախկինում «Ռեալի» երկրպագուները սովոր էին նման խաղ տեսնել Կրիշտիանու Ռոնալդուից, իսկ հիմա մենք ունենք Ջուդին», – Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Marca-ն։