«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ Էլ-Կլասիկոյում իր թիմի պարտությունը չի կարելի բնական անվանել։
««Ռեալն» անարժանաբար հաղթեց այս խաղում։ Մրցակիցը հեռանում է երեք միավորով, որին արժանի չէր։ Բայց մենք չենք հանձնվի, առջևում շատ խաղեր կան»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը։
Այժմ Անչելոտտիի թիմը 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան» նույնպես ունի 28 միավոր, իսկ «Բարսելոնան» 24 միավորով՝ երրորդն է։