Ջուդ Բելինգհեմի անհավանական ցուցանիշը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մադրիդյան թիմի կազմում յուրաքանչյուր խաղում միջինը 1 գոլ է խփում։

20-ամյա անգլիացին դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (2-1)։

Այսպիսով, 2023/24 մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում անցկացրած 13 խաղում խփել է 13 գոլ։ Իսպանիայի առաջնությունում նա խփել է 10 գոլ 10 խաղում, իսկ Չեմպիոնների Լիգայում՝ 3 գոլ 3 խաղում։