«Ալ-Հիլալի» հարձակվող Մալկոմը խոսել է թիմի հարձակվող Նեյմարի հետ միասին խաղալու մասին։
«Հիմա ես և Նեյմարը էլ ավելի ենք մտերմացել։ Նա մեծ մարդ է, ականավոր անհատականություն։ Նա ինձ շատ է օգնում։ Ինձ համար մեծ պատիվ է ուշադիր հետևել նրան և լինել նրա հետ նույն թիմում»,- Մալկոմի խոսքերն է մեջբերում Ariyadhiah-ն։
Մալկոմը վերջին տրանսֆերային պատուհանում «Զենիթից» է տեղափոխվել Սաուդյան «Ալ-Հիլալ»։ Նա ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նեյմարը այս ամառ է տեղափոխվել «Ալ-Հիլալ»։