Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-1)։ Մադրիդյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջուդ Բելինգհեմը:
Մասնագետը նշեց, որ հիմնական գործոնը թիմերի տրամադրության տարբերությունն էր առաջին և երկրորդ խաղակեսերում, քանի որ առաջին խաղակեսում իր թիմը դանդաղ էր խաղում, իսկ երկրորդում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։
«Բարեբախտաբար, երկրորդ խաղակեսն այլ կերպ ստացվեց, և մենք կարողացանք հաղթել։
Մրցաշրջանը երկար է բոլոր թիմերի համար։ «Բարսելոնան» շարունակում է հիանալի թիմ մնալ։ Նրանք պայքարում են մինչև վերջ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։