«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (1:2)։
«Հիասթափություն։ Մենք լավ հանդիպում անցկացրինք, լավ մարզավիճակում էինք խաղից առաջ:
Պետք է միշտ հիշել, որ «Ռեալի» պես թիմերի համար գոլ խփելու շատ հնարավորություններ պետք չեն։ Եվ նրանք դա եւս մեկ անգամ ապացուցեցին։
Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ Բելինգհեմը երկու գոլ խփեց ու ամբողջովին փոխեց խաղի արդյունքը «Ռեալի» օգտին,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Marca-ն։