Լա Լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հաէկը տակ պարտվեց «Ռեալ Մադրիդին»:
Կառլո Անչելոտտիի թիմը Ջուդ Բելինգհեմի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ տոնեց։
Առաջին խաղակեսում «Ռեալը» լավ չէր խաղում։ Թիմը ոչ միայն պարտվեց, այլև նույնիսկ չհարվածեց դարպասին: Վերջին անգամ «Ռեալը» Լա Լիգայի շրջանակներում Էլ-Կլասիկոյի առաջին խաղակեսն ավարտել է առանց հարվածի 2010 թվականի ապրիլին, հայտնում է Opta-ն: Այդ խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։