Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն նշել է, թե որ ակումբում կցանկանար ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։
«Ես հաճույքով կմնայի «Ռեալում» իմ ամբողջ կյանքը, բացի վերջին տարվան«: Կցանկանայի կարիերաս ավարտել «Պենյարոլում»», – ուրուգվայցի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ Վալվերդեն «Պենյարոլում» հանդես է եկել դեռևս Եվրոպա տեղափոխվելուց և «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուց առաջ։ 25-ամյա ուրուգվայցին իր կարիերան սկսել է այս թիմում։