«Թոթենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը խոսել է Հարի Քեյնի հետ համեմատությունների մասին։
Հարավկորեացի ֆուտբոլիստը երկար տարիներ Քեյնի հետ փայլուն զույգ էր կազմում «Թոթենհեմի» հարձակման ժամանակ։ Այս ամառ անգլիացին տեղափոխվեց «Բավարիա»:
Սոնը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 10 խաղում արդեն ունի 8 գոլ, և լրագրողները 31-ամյա հարձակվողին հարցրել են, թե արդյոք նա պատրաստ է մրցակցել Քեյնի հետ գոլերի քանակով.
«Քեյնն ինձ հետ համեմատած այլ մակարդակի ֆուտբոլիստ է: Հիմա նա խաղում է Բունդեսլիգայում, որտեղ նույնպես շատ դժվար է, և նա պարզապես հիացնում է այնտեղ։ Ես շատ ուրախ եմ նրա համար»,- «Թոթենհեմի» հարձակման ներկայիս առաջատարի խոսքերն է մեջբերում BBC-ն։