«Արսենալը» որոշում է կայացրել Աարոն Ռամսդեյլի վերաբերյալ

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Աարոն Ռամսդեյլը դժվար թե ձմռանը հեռանա ակումբից։

25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում կորցրել է տեղը մեկնարկային կազմում՝ զիջելով այն Դավիդ Ռայային։

Ըստ լուրերի՝ հենց այդ պատճառով անգլիացին կարող է հեռանալ ակումբից արդեն հունվարյան տրանսֆերային պատուհանին։ Դարպասապահի նկատմամբ հետաքրքրված է «Չելսին»:

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Արսենալը» մտադիր չէ մոտ ապագայում բաժանվել Ռամսդեյլից։ Միկել Արտետան չի համաձայնի հունվարին նրա հեռանալուն: