Կայլ Ուոքեր. «Նա կարող է շատ վտանգավոր լինել առաջիկա խաղում»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ գնահատել է Մարկուս Ռեշֆորդի խաղային որակները։

ԱՊԼ-ի տասներորդ տուրում Պեպ Գվարդիոլայի թիմը կխաղա «կարմիր սատանաների» հետ։ Հանդիպումը կկայանա կիրակի օրը «Օլդ Թրաֆորդում»:

Ըստ Ուոքերի, «Սիթիի» պաշտպանության գլխավոր մարտահրավերներից մեկը կլինի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին չեզոքացնելը.

«Նա տարիների ընթացքում ցույց է տվել, որ կարող է վնասել ցանկացած թիմի, երբ իրեն բավարար ուշադրություն չեն դարձնում:

Մարկուսը վաղուց կարևոր ֆուտբոլիստ է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի համար, նա շատ ուժեղ խաղային որակներ ունի, և մենք գիտենք, որ նա կարող է շատ վտանգավոր լինել առաջիկա խաղում»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։