«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է թիմում տիրող կադրային իրավիճակը։ Ինչպես հայտնի է, հարձակվող Գաբրիել Ժեզուսը վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի «Սևիլիայի» դեմ խաղում։
«Գաբիի համար ես չեմ կարող ձեզ որևէ ժամանակ ասել, քանի որ նա միշտ զարմացնում է մեզ: Եվ նա մեծ ծանրաբեռնվածություն ստացավ մեր և ազգային հավաքականի հանդիպումներում։ Նրա կորուստը վատ լուր է մեզ համար։
Պարտի՞ն։ Նա մկանային վնասվածք ունի, և մենք ակնկալում ենք, որ նա շարքից դուրս կմնա մի քանի շաբաթով»,- լրագրողներին նշել է Արտետան: