Էրիկ տեն Հագ․ ««Մանչեսթեր Յունայթեդում» միայն լավ խաղալը բավարար չէ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է դարպասապահ Անդրե Օնանայի վերջին ելույթների մասին։

«Նա լավ առաջընթաց է ցույց տվել վերջին երկու հանդիպումներում, և մենք պետք է շարունակենք նույն ոգով: Նա լավ խաղաց, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» միայն լավ խաղալը բավարար չէ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տեն Հագը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայմանագիր կնքել Դավիդ դե Խեայի հետ։ Ամռանը ակումբը որոշեց չերկարաձգել պայմանագիրը իսպանացու հետ, եւ այդ ժամանակվանից նա ազատ գործակալի կարգավիճակում է։