Հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան կարող է հեռանալ «Յուվենտուսից» 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Կիեզան կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում: Իտալացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Նյուքասլը», «Թոթենհեմը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ֆեդերիկո Կիեզայի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: Ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, եթե իրեն Դուշան Վլահովիչի մակարդակով աշխատավարձ չառաջարկեն։