Կառլո Անչելոտտի․ ««Բարսելոնայի» երիտասարդներն ինձ դուր են գալիս»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստների մասին հարցին, ովքեր տպավորել են իրեն։

«Ինձ բոլորն էլ դուր են գալիս, բայց կառանձնացնեմ Յամալին և Ֆերմինին: Ակնհայտ է, որ նրանք երիտասարդներ են, ովքեր ապագա ունեն, բայց մենք ևս ունենք նաև հետաքրքիր ապագա ունեցող երիտասարդներ՝ Բելինգհեմ: Վինիսիուս, Արդա, Կամավինգա, Չուամենի… Երբեմն մենք մոռանում ենք, որ ունենք նաև երիտասարդ ֆուտբոլիստներ»,- լրագրողներին ասել է Անչելոտտին։

Հոկտեմբերի 28-ին Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում արտագնա խաղում կհանդիպի «Բարսելոնային»։