Կառլո Անչելոտտի․ ««Բարսելոնայի» կա՞զմը, ինձ համար ամենակարևորը Բելինգհեմն է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին:

«Ես չգիտեմ, թե ինչ կազմ կունենա «Բարսելոնան»: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ Բելինգհեմը 100%-ով պատրաստ է։ Մենք միայն մեզ ենք նայում»,- նշել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 28-ին։

Նշենք, որ «Ռեալն» ու «Ժիրոնան»ներկայումս գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ընդամենը մեկ միավորով առաջ անցնելով երրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»: