«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆակունդո Պելիստրին դերբիից առաջ նշել է, որ քաղաքում անհնար է գտնել «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկներ։ «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է այս հարցը։
«Ամեն ինչ լավ է։ Եթե այս տղան և նրա ընկերուհին հավատում են դրան, ապա ամեն ինչ լավ է: Ես կխոսեմ Պումայի բաժնի հետ և կհարցնեմ. «Ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ մեր շապիկներից չկան», – Գվարդիոլան կատակել է մամուլի ասուլիսում.
Պրեմիեր Լիգայի տասներորդ տուրում կիրակի օրը՝ հոկտեմբերի 29-ին, կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։