«Նապոլին» փոխարինող է գտել Վիկտոր Օսիմհենին Լիգա 1-ից

Հարձակվող Վիկտոր Օսիմհենն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Անգլիական Պրեմիեր Լիգայի գրանդը նիգերիացու համար կվճարի մոտ 140 միլիոն եվրո։ Այս մասին TodoFichajes-ը գրում է իր էջերում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» արդեն փոխարինող է գտել Օսիմհենին։ Իտալիայի չեմպիոնը կարող է պայմանագիր կնքել հարձակվող Ջոնաթան Դեյվիդի հետ, ով ներկայումս հանդես է գալիս «Լիլում»: 23-ամյա Դեյվիդին Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները գնահատում են 60 մլն եվրո։

Հետաքրքիր է, որ Վիկտոր Օսիմհենը «Նապոլի» է տեղափոխվել նույն «Լիլից»: Այդ ժամանակ իտալական ակումբը հարձակվողի համար վճարել էր 75 մլն եվրո։