«Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել պայմանագիրն Ադրիեն Ռաբյոյի հետ

Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է մոտ ժամանակներս երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի հետ։

La Stampa-ի տեղեկություններով՝ «ծեր սինյորայi» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին առանցքային է համարում ֆուտբոլիստին, ուստի ղեկավարության համար կարևոր է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացու հետ։

Հիշեցնենք, որ Ռաբիոյի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում էր անցած ամառ, սակայն ֆրանսիացին մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը։ Ա Սերիայի 9 տուրերում Ռաբյոն խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։