«Յուվենտուսը» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում Ֆեդերիկո Կիեզայի հետ

Թուրինի «Յուվենտուսը» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում իր հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հետ։ Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլա Բալիսը, «ծեր սինյորան» ցանկանում է նվազեցնել իտալացու աշխատավարձը, ով գործող համաձայնագրով տարեկան 6 միլիոն եվրո է ստանում։

Աղբյուրը նշում է, որ Կիեզան չի ցանկանում նվազեցնել աշխատավարձը։ Ավելին, հարձակվողի գործակալ Ֆալի Ռամադանին պահանջներ է ներկայացրել, որոնք «Յուվենտուսի» ղեկավարության պահանջներին համապատասխան չեն։

Հիշեցնենք, որ Կիեզայի գործող պայմանագիրը «ծեր սինյորայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նախկինում ֆուտբոլիստով հետաքրքրված էր անգլիական «Լիվերպուլը»։