Անցած ամառ Մյունխենի «Բավարիան» դիտարկում էր «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասիին ձեռք բերելու տարբերակը։ Ինսայդեր Քրիստիան Ֆալկի տեղեկություններով՝ «կարմիր մեքենայի» ղեկավարությունը մերժել է հարձակվողի թեկնածությունը, քանի որ ցանկացել է թիմ հրավիրել ոչ միայն ռմբարկուի, այլև փորձառու առաջատարի։
Հիշեցնենք, որ «Բավարիայի» նոր հարձակվողը ի վերջո դարձավ Հարի Քեյնը, ով տեղափոխվել է Լոնդոնի «Թոթենհեմից» ավելի քան 100 միլիոն եվրոյի դիմաց։
Այժմ Գիրասսին Բունդեսլիգայի 8 խաղում դարձել է 14 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։ Քեյնը նույն ժամանակահատվածում կարողացել է դառնալ 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։