Իլկայ Գյունդողան. «Իմ նպատակն է օգնել ամբողջ թիմին»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը բացատրել է, թե ինչու է թիմին միացել անցած ամառ։ Հիշեցնենք, որ Չավիի թիմը գերմանացուն ձեռք էր բերել անվճար, քանի որ նա ազատ գործակալի կարգավիճակով լքել էր «Մանչեսթեր Սիթին»։

«Ես չեմ եկել «Բարսելոնա» միայնակ փայլելու և գերաստղ լինելու համար։ Իմ նպատակն է օգնել ամբողջ թիմին»,- Esport 3-ին ասել է Գյունդողանը:

Այս մրցաշրջանում Գյունդողանը 10 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որտեղ կարողացել է երկու գոլային փոխանցում կատարել։ 33-ամյա կիսապաշտպանն ամռանը 3 տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։