Մադրիդի «Ռեալը» փոխարինող է փնտրում խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, ով ապագայում կհեռանա թիմից։ Փորձառու ֆուտբոլիստը խաղալու հնարավորություն ունի ՄԼՍ-ում և Սաուդյան Արաբիայում:
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, «Լոս Բլանկոները» ցանկանում են ձեռք բերել Անգլիայի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին՝ փոխարինելու 38-ամյա Մոդրիչին: Հնարավոր տրանսֆերային գումարը կարող է կազմել մոտ 100 միլիոն եվրո։
Դեկլանը «զինագործների» ճամբար է տեղափոխվել անցած ամառ «Վեսթ Հեմից»: 24-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ։