Ռոնալդինյոն անդրադարձել է Կառլո Անչելոտտիին

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին, ում գլխավորությամբ հանդես է եկել «Միլանում»։

«Կառլոն հիանալի մարզիչ է և հիանալի մարդ։ Այն փաստը, որ նա դեռ աշխատում է և տարեցտարի հանդես է գալիս ամենաբարձր մակարդակով, խոսում է նրա անհավանական կարողության մասին»,- Ռոնալդինյոի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։