Մոհամեդ Սալահը գերազանցեց Թիերի Անրիի ռեկորդը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը անգլիական ակումբների համար եվրոպական մրցաշարերում գոլերի ռեկորդ է սահմանել։

Եվրոպա Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում (5-1) 31-ամյա հարձակվողը գոլի հեղինակ է դարձել «Թուլուզի» դեմ խաղում։

Այս գոլը Սալահի համար 43-րդն էր եվրոպական մրցաշարերում։ Այսպիսով, «Լիվերպուլի» հարձակվողը գերազանցեց «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիի նվաճումը (42 գոլ) և դարձավ անգլիական թիմերի եվրագավաթներում խփած գոլերի քանակով ռեկորդակիրը։