Անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն բավական ժամանակով հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական թիմից՝ Էրիկ տեն Հագի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: 23-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ Սանչոն նախընտրում է հունվարին մեկնել Սաուդյան Արաբիա, քան մնալ Եվրոպայում։ Պատճառը խաղացողի բարձր աշխատավարձն է՝ այն գերազանցում է շաբաթական 200 հազար ֆունտը։
Նշվում է, որ «Բորուսիան», որի հետ, ըստ լուրերի, կապված է Սանչոյի հետ, չի կարող իրեն թույլ տալ նախկին խաղացողի աշխատավարձի նույնիսկ կեսը։