«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ Ռաֆա Մարկեսը, ով նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», իսկ այժմ մարզում է ակումբի երկրորդ թիմը, արժանի է առաջին թիմի ղեկին։
«Նա հաստատ պատրաստ է: Նա ավելի քան պատրաստ է, գրագետ է, բանիմաց, փորձառու։ Վստահ եմ, որ ապագայում մենք նրան կտեսնենք բարձրագույն թիմի ղեկին։ Կլինի դա «Բարսելոնան», թե ոչ, չեմ կարող ասել, բայց նա միանշանակ կլինի բարձրագույն լիգայում»,- Պիկեի խոսքը մեջբերում է իտալական ITASportPress-ը։
Պիկեն կատալոնական սուպերակումբում խաղացել է 2008-ից 2022 թվականներին։ Նա խաղացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում» և «Սարագոսայում»։