«Նյուքասլը» միանգամից մի քանի ֆուտբոլիստ է ընտրել, ովքեր կարող են փոխարինել իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալիին, ով երկար ժամանակով որակազրկված է սպորտային խաղադրույքների հանդեպ ունեցած կիրքի պատճառով։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Նյուքասլի» ցուցակում ընդգրկված են հետևյալ ֆուտբոլիստները՝ Կալվին Ֆիլիպս (Մանչեսթեր Սիթի), Սքոթ ՄաքՏոմինայ (Մանչեսթեր Յունայթեդ), Ժոաու Պալինյա (Ֆուլհեմ), Ամադու Օնանա (Էվերթոն)։ Ակումբը նրանցից մեկի հետ կկնքի իտալացուն փոխարինելու համար։
Հիշեցնենք, որ Տոնալին անգլիական ակումբի շարքերը համալրել է անցած ամառ։ Նրա տրանսֆերի համար «Նյուքասլը» «Միլանին» վճարել է 64 միլիոն եվրո։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2028 թվականը։