Մայքլ Օուեն․ «Ամոթալի է, որ նա ընտրեց Գերմանիայի հավաքականը»

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը վրդովված է, որ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան «Երեք առյուծների» փոխարեն ընտրել է Գերմանիայի հավաքականը:

«Նա բացառիկ ֆուտբոլիստ է: Ամոթալի է, որ նա ընտրեց Գերմանիայի հավաքականը, քան Անգլիան: Շատերը Մուսիալային համեմատում են Բելինգհեմի հետ, բայց ես կարծում եմ, որ նա բոլորովին այլ տեսակի ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ Ջամալն անհավանական է դրիբլինգում: Այս տղան շատ դրական որակներ ունի»,- Օուենի խոսքը մեջբերում է TNT Sports-ը։

Այս մրցաշրջանում Մուսիալան Բունդեսլիգայում հինգ հանդիպում է անցկացրել, որտեղ երկու գոլային փոխանցում է կատարել։