Սքոթ ՄաքՏոմինայը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը կարող է կարիերան շարունակել «Նյուքասլում», հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «կաչաղակները» վերսկսել են իրենց հետաքրքրությունը 26-ամյա շոտլանդացու նկատմամբ՝ Սանդրո Տոնալիի առաջիկա որակազրկման պատճառով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացուն 10 ամսով կհեռացնեն ֆուտբոլից՝ ֆուտբոլի վրա խաղադրույք կատարելու դեպքում։

Ֆուտբոլիստը«Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մանկունիանցիների կազմում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Transfermakt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։