«Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կարծում է, որ թիմը ունակ է նվաճել Չեմպիոնների Լիգան կամ Պրեմիեր Լիգան։
«Եթե նայեք իմ առաջին հարցազրույցներին այս ակումբում, ես միշտ խոսել եմ Չեմպիոնների Լիգայում հաղթելու և գավաթներ նվաճելու մասին: Առաջին իսկ օրվանից հավատում եմ, որ մի օր կլքեմ ակումբը՝ հաղթելով առաջնությունում կամ Չեմպիոնների Լիգայում։ «Ասթոն Վիլան» ակումբ է, որը ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում և նվաճել գավաթը։
Ինչպես ասացի, երբ միացա այս ակումբին, ես այստեղ չեմ ժամանակ կորցնելու համար: Քանի որ ես տեղափոխվել եմ այստեղ, մենք առաջ ենք շարժվում։ Սա է հիմնական պատճառը, որ ես ցանկանում եմ «Ասթոն Վիլան» տանել Չեմպիոնների Լիգա ու փորձել հաղթել առաջնությունը»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Նշենք, որ 9 տուրից հետո «Ասթոն Վիլան» զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջատար «Թոթենհեմից» զիջելով 4 միավորով։