Ջանի Ինֆանտինոն՝ իր դեմ հետաքննությունն ավարտելու մասին. «Սա իմ և ՖԻՖԱ-ի լիակատար հաղթանակն է»

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն արձագանքել է Շվեյցարիայի գլխավոր դատախազության՝ իր դեմ դատավարությունը դադարեցնելու որոշմանը։

Ինֆանտինոյի դեմ գործը շարունակվում էր 2020 թվականի ամառվանից, նա կասկածվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայողական գաղտնիքը խախտելու և քրեական գործով վարույթը խոչընդոտելու մեջ։

«Սա լիակատար և հստակ հաղթանակ է ինձ համար, նոր ՖԻՖԱ-ի և արդարության համար: Հիմա պարզ է, որ իմ հասցեին հնչող մեղադրանքները պարզապես խեղճ, նախանձ ու կոռումպացված մարդկանց կողմից իմ հեղինակությունը վնասելու փորձ էին։

Եթե ​​այս մարդկանց մոտ արժանապատվություն է մնացել, ապա գոնե ներողություն խնդրեն իրենց արարքների ու պատճառած վնասի համար։ Իրոք, հետաքննությունը հաստատում է, որ ես միշտ գործել եմ օրինական՝ միշտ պաշտպանելով բացառապես ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի շահերը»,- ասված է Ինֆանտինոյի հայտարարության։