«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ բարձր մակարդակով է հանդես գալիս իր թիմակիցների և մարզիչների օգնության շնորհիվ։
«Իհարկե, սուտ կլինի ասել, որ ես ուրախ չեմ գոլեր խփելուց և լավ խաղալուց։ Բայց Կրիշտիանուն նման չէ բոլորին: Ես տարբերվում եմ մյուսներից, դրա համար էլ շարունակում եմ խաղալ ու արժանապատվորեն անել դա։
Ես միայն բարձր մակարդակով եմ հանդես գալիս թիմակիցներիս ու մարզիչներիս օգնության շնորհիվ։ Սա մեծ տարբերություն է ստեղծում: Կրկնում եմ՝ դա պահը վայելելու և «Ալ-Նասրին» և ազգային հավաքականին օգնելը շարունակելու մասին է»,- ասել է ֆուտբոլիստը։
Ռոնալդուն «Ալ-Նասր» է տեղափոխվել 2022 թվականի դեկտեմբերին՝ թիմի հետ կնքելով 2,5 տարվա պայմանագիր։ Ընդհանուր առմամբ, 38-ամյա պորտուգալացին Սաուդյան Արաբիայի ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 28 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։