«Չելսիի» ղեկավարությունը ավարտում է «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի վերակառուցման նախագիծը

«Չելսիի» ղեկավարությունը ավարտում է «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի վերակառուցման նախագիծը, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ մարզադաշտի վերակառուցման արժեքը կկազմի մոտավորապես 2,3 միլիարդ եվրո, ինչը հնարավորություն կտա հասցնել մարզադաշտը 60 հազար հանդիսատեսի։ Այս ծրագրի իրականացումը կարող է տևել յոթ տարի։ Բացի այդ, «Չելսին» մի քանի տարի պետք է նոր մարզադաշտ գտնի։ Աշխատանքները նախատեսվում է սկսել միայն 2026 թվականին։

Հաղորդվում է, որ լոնդոնյան թիմի սեփականատեր Թոդ Բոելին արդեն ոչ պաշտոնական բանակցություններ է վարել «Ֆուլհեմի» հետ՝ իրենց «Քրեյվեն Քոթիջ» մարզադաշտի օգտագործման վերաբերյալ: Այնուամենայնիվ, մարզադաշտի տարողունակությունը կազմում է ընդամենը 27․500, ինչը բացասաբար կանդրադառնա «Չելսիի» եկամուտների վրա։