Իսպանիայի Գերագույն դատարանն արդարացրել է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին հարկային խարդախության մեղադրանքով, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ դատարանը մերժել է դատախազության բողոքը Մադրիդի Արդարադատության բարձրագույն դատարանի որոշման դեմ, որով նախկին ֆուտբոլիստին արդարացրել են 2010, 2011 և 2012 թվականների երեք հարկային խախտումների համար։
Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը կարծում էր, որ 41-ամյա իսպանացին Մադեյրա կղզում գրանցված ընկերության միջոցով թաքցրել է իր եկամուտը իմիջային իրավունքներից՝ այդպիսով խուսափելով հարկերից։ Վնասը գնահատվել է 2 միլիոն եվրո։ Ընդ որում, Ալոնսոն արդեն երկու անգամ անմեղ է ճանաչվել։