Սոկրատիս Պապաստատոպուլոսը կտեղափոխվի Իսպանիա

Հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը կդառնա իսպանական «Բետիսի» ֆուտբոլիստ։

Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանական ակումբը համաձայնության է եկել կենտրոնական պաշտպանի հետ, ով հասանելի է ազատ գործակալի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստի կարիերայի վերջին ակումբը եղել է «Օլիմպիակոսը», որը Սոկրատիսը լքել է այս տարվա հուլիսին։