Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է մնալ մադրիդյան ակումբում։
Ինչպես հայտնում է լրագրող Ռամոն Ալվարեսը սոցցանցերում, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը իտալացի մասնագետին նոր պայմանագիր է առաջարկել։ Կողմերը բանակցություններ են վարում համաձայնագրի երկարաձգման շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին Անչելոտտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։
Այս պահին մադրիդյան ակումբը գլխավորում է Իսպանիայի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 10 հանդիպումների արդյունքներով վաստակելով 25 միավոր։