Պաշտպան Ֆեդերիկո Գատտին երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։
Ինչպես տեղեկացնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, 25-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Կենտրոնական պաշտպանը «Յուվենտուս» է տեղափոխվել 2022 թվականին «Ֆրոզինոնեից»:
«Ծեր սինյորայի» կազմում Գատտին անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։