«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հեյլունը գնահատել է իր մեկնարկը անգլիական ակումբում։
«Իհարկե, ես դեռ ընտելանում եմ Պրեմիեր Լիգային։ Ես ամեն օր կատարելագործվում եմ, թիմակիցներս սկսում են հասկանալ իմ խաղային առանձնահատկությունները, ուստի իրավիճակը օրեցօր ավելի լավանում է։
Ես գիտակցում եմ իմ արժեքը: Ես հասկանում եմ, որ պետք է ամեն օր ինձ ապացուցեմ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Բայց ես ընդամենը 20 տարեկան եմ, և դեռ լիովին չեմ հասունացել որպես ֆուտբոլիստ։ Ես դեռ շատ բան ունեմ բարելավելու։ Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ ես լավ սկսեցի այս մրցաշրջանը, և այժմ պետք է շարունակենք կառուցել խաղը, և գոլերը կգան առաջնությունում»,- Հեյլունի խոսքերն է մեջբերում Goal-ը։
20-ամյա դանիացին Անգլիայում իր դեբյուտային մրցաշրջանում մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 10 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ, երեքն էլ Չեմպիոնների Լիգայում։