Իտալական ակումբը ցանկանում է ձեռք բերել Ռոդրիգո դե Պոլին

«Յուվենտուսը» պլանավորում է ուժեղացնել կազմը։ Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, թուրինյան թիմն աշխատում է Մադրիդի «Ատլետիկոյից» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլին ձեռք բերելու ուղղությամբ։

Սպասվում է, որ հունվարին «Յուվենտուսը» 29-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու առաջարկ կանի հետագա գնման տարբերակով։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը յոթ հանդիպում անցկացրեց «Ատլետիկոյի» կազմում, որոնցում երկու գոլային փոխանցում կատարեց։

Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջին Ռոդրիգո դե Պոլը Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։