«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտնել է, որ ակումբի թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսը արժանի է ստանալ «Ոսկե գնդակը»։
«Իմ կարծիքով, նա արժանի է «Ոսկե գնդակին» իր անցած ճանապարհի և նվաճած տիտղոսների համար։ Նա պետք է լինի լավագույն 3-ում, բայց ես չեմ կարծում, որ նա կհաղթի»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
26-ամյա Լաուտարոն Արգենտինայի հավաքականի կազմում 2022 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ «Ինտերի» հետ նվաճել է Իտալիայի գավաթը և երկրի Սուպերգավաթը։