Պեդրին դժվար թե օգնի «Բարսելոնային» առաջիկա Էլ-Կլասիկոյում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին դժվար թե օգնի «Բարսելոնային» առաջիկա Էլ-Կլասիկոյում:

20-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել օգոստոսի վերջին։ Նախկինում ակումբը լավատեսորեն էր տրամադրված կիսապաշտպանի մասնակցության հարցում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին, սակայն, ըստ ամենայնի, Չավին կրկին ստիպված կլինի մնալ առանց առանցքային կիսապաշտպանի։

Լրագրող Սերխի Կապդևիլայի կարծիքով՝ Պեդրին չի հասցնի անհրաժեշտ վիճակին հասնել մինչև հոկտեմբերի 28-ը, երբ տեղի կունենա Էլ-Կլասիկոն։ «Բարսելոնան» չի ցանկանում վտանգի ենթարկել իսպանացու առողջությունը։ Սպասվում է, որ լավագույն հանգամանքներում Պեդրին կկարողանա խաղադաշտ վերադառնալ հաջորդ շաբաթվա ընթացքում։