Վինգեր Դուգլաս Կոստան ազատ գործակալի կարգավիճակով հեռանում է «Լոս Անջելես Գելեքսիից»։ Բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա վերջ, սակայն կողմերի միջև համագործակցությունը կավարտվի ավելի վաղ։
33-ամյա ֆուտբոլիստը որոշել է անհապաղ հեռանալ ամերիկյան ակումբից, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ֆուտբոլիստը տարբերակներ է դիտարկում կարիերան շարունակելու համար։ Նրա նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի առաջնության թիմերը։
Դուգլաս Կոստան «Լոս Անջելես Գելեքսիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այնտեղ անցկացրած 51 խաղում նա խփել է 8 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։