«Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին:
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նեապոլցիների հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Հայտնի է, որ ակումբը հետաքրքրված է պայմանագրի երկարաձգմամբ, սակայն, ըստ լուրերի, իրավիճակը վերահսկում է նաև «Յուվենտուսը»։
«Արդեն յոթ տարի է, ինչ այստեղ եմ և միշտ կփորձեմ անել առավելագույնը ակումբի համար: Ես գոհ եմ նրանից, թե ինչպես սկսեցի մրցաշրջանը, բայց կփորձեմ էլ ավելիին հասնել:
Իմ ապագա՞ն։ Դա այն է, ինչ անում է գործակալը, ես կենտրոնացած եմ այլ բանի վրա: Ես վաղուց եմ այստեղ, ինձ «Նապոլիի» առաջատար եմ զգում։
Ակումբի նախագահի և ֆուտբոլիստների վերջին խոսակցությունը կմնա մեր միջև, բայց կարող եմ ասել, որ այն դրական է անցել»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում TMW-ն։