Թոմաս Տուխել. «Ուրախ եմ, որ Քեյնը տեղափոխվեց «Բավարիա»»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է այս մրցաշրջանում իր թիմի հարձակվող Հարի Քեյնի խաղի մասին։

«Ուրախ եմ, որ Քեյնը տեղափոխվեց «Բավարիա»։ Մենք համոզեցինք ազգային հավաքականի ավագին։ Այժմ մենք կարող ենք արժանիորեն «թփթփացնել» միմյանց մեջքին դրա համար:

Նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է։ Նա ամեն ինչ ունի՝ տաղանդ, հմտություններ, ճիշտ աուրա, անհատականություն։ Նա ավելի կբացվի, երբ այստեղ զգա իրեն ինչպես տանը: Այդ ժամանակ մենք կտեսնենք նրա ողջ ներուժը»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։