Աարոն Ռամսդեյլը վերադարձել է թիմի մարզումներին

Հանգստյան օրերին «Արսենալը» Պրեմիեր Լիգայի հանդիպում անցկացրեց «Չելսիի» հետ (ոչ-ոքի՝ 2:2): «Զինագործների» դարպասապահ Աարոն Ռամսդեյլը բացակայում էր թիմի հայտացուցակից՝ մարզիչները ֆուտբոլիստին մի քանի օր արձակուրդ են տվել որդու ծննդյան պատճառով։

Երկուշաբթի օրը Ռամսդեյլը վերադարձել է մարզումներին, հայտնում է Goal պորտալը։ Այսպիսով, դարպասապահը պետք է լինի «Արսենալի» կազմում երեքշաբթի օրը կայանալիք Չեմպիոնների Լիգայի «Սևիլիայի» դեմ հանդիպմանը:

Աարոն Ռեմսդեյլը վերջին շրջանում «Արսենալում» զիջում է մրցակցությունը Դավիդ Ռայային: