«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մի քանի խոսք է ասել հարձակվող Ռասմուս Հոյլունդի մասին։
«Հոյլունդը բաց է թողել նախամրցաշրջանային մարզումները և առաջին չորս խաղերը: Բայց կարծում եմ, որ գալու պահից նա շատ բան տվեց թիմին։
Նա ավելի շատ ժամանակ ու հնարավորություն կունենա ավելի շատ գոլեր խփելու համար։ Վստահ եմ, որ նա շատ գոլ կխփի, ինչպես Մարկուս Ռեշֆորդը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տեն Հեգը։
Երեքշաբթի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրում սեփական հարկի տակ կխաղա «Կոպենհագենի» հետ։