«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մի քանի խոսք է ասել թիմի այս պահին պատրաստվածության մակարդակի մասին։
«Ես դեռ 100%-ով գոհ չեմ, թե ինչպես ենք մենք խաղում այս մրցաշրջանում։ Մենք դեռ հաջողակ ենք և խաղերում հաղթելու ուղիներ ենք փնտրում, բայց դեռ առաջընթացի տեղ ունենք:
Իմ կարծիքով, մենք դեռ չենք ավարտել ադապտացումը»,- Տուխելի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Գալաթասարայի» հետ արտագնա խաղում։